22
11, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանի և Լիբանանի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, իսկ արդյունավետ գործընկերությունը նպաստել է երկկողմ կապերի առավել ընդլայնմանն ու խորացմանը։

Հայաստանի համար Լիբանանը վստահելի գործընկեր է նաև միջազգային հարթակում: Վերահաստատում եմ Հայաստանի հանձառությունը՝ շարունակելու աջակցությունը Լիբանանում տևական խաղաղություն և կայունություն հաստատելու միջազգային հանրության ջանքերին»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

 

← Վերադառնալ

facebook-white sharing button
twitter-white sharing button
linkedin-white sharing button
email-white sharing button
vk-white sharing button
sharethis-white sharing button